Սևանն այս տարի էլ երևի կկանաչի. Շրջակա միջավայրի նախարար


Սևանն այս տարի էլ երևի կկանաչի. Շրջակա միջավայրի նախարար
Հունիս 6 13:38 2023

Քանի որ այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնենք ոռոգման համար:

 

 

ԱԺ-ում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

 

Նա հայտնեց, որ բոլորի խնդիրն է համատեղ գործողություններ և ջանքեր ներդնել, որպեսզի Սևանա լճի վրա գործադրվող ճնշումը թուլանա:

 

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,-ասաց ՇՄ նախարարը:

 

Նախարարը հայտնեց, որ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

 

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը: