Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ


Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ
Օգոստոս 5 15:45 2017

Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, պարզվում են վթարի պատճառները: