Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. razm.info


Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. razm.info
Օգոստոս 5 11:47 2017

Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): Այս մասին գրում է razm.info-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին:

Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։