Իջևանի առևտրի սրահում բռնկված հրդեհից այրվել է համակարգչային սենյակը՝ գույքով


Իջևանի առևտրի սրահում բռնկված հրդեհից այրվել է համակարգչային սենյակը՝ գույքով
Օգոստոս 5 11:15 2017

Օգոստոսի 5-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հայփոստի» Իջևանի մասնաճյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղի թիվ 10 հասցեում գտնվող Ն. Խ.-ին պատկանող առևտրի սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:59-ին, մարվել՝ 09:14-ին:

Այրվել է համակարգչային սենյակը՝ գույքով (մոտ 12 քմ):