Հրդեհ՝ Երևանի կենտրոնում


Հրդեհ՝ Երևանի կենտրոնում
Օգոստոս 3 15:49 2017

Օգոստոսի 3-ին, ժամը 00:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 19 շենքի 12-րդ բնակարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 00:59-ին:

Մասամբ այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ):