Երևանյան բնակարանում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով


Երևանյան բնակարանում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով
Օգոստոս 3 10:39 2017

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասել են, որ նա հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ ավագ քննիչ Լ.Հարությունյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։