Մոսկվա գետի ափին հայտնաբերվել են մարդու մարմնի մասերով լի տասնյակ տոպրակներ


Մոսկվա գետի ափին հայտնաբերվել են մարդու մարմնի մասերով լի տասնյակ տոպրակներ
Օգոստոս 2 17:00 2017

Մոսկվա գետի մոտ հայտնաբերվել են մարդու մարմնի մասեր, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչությունը; Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:

Հուլիսի 29-ին գետի հարավային ափին հայտնաբերվել է երկու սև պոլիէթիլենային տոպրակ, որում կնոջ մարմնի մասեր են եղել։

Օգոստոսի 1-ին օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում, որոնք անցկացվել են տվյալ քրեական գործի շրջանակում, նույն ափին հայտնաբերվել է ևս 8 տոպրակ և երկու արկղ, որոնցում եղել են տղամարդու մարմնի մասեր։