Հրազդանում բնակելի վագոն-տնակ է ամբողջությամբ այրվել


Հրազդանում բնակելի վագոն-տնակ է ամբողջությամբ այրվել
Օգոստոս 1 13:50 2017

Օգոստոսի 1-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ և այգի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հարավային թաղամասի Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 2 հասցեում ամբողջությամբ այրվել է Օ. Հ.-ին պատկանող բնակելի վագոն-տնակը՝ (մոտ 20 քմ) գույքով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:48-ին: