Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել


Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել
Օգոստոս 1 16:08 2017

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան:

«Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են աշխատակիցները»,- ասել է նա:

Փաստաբանի խոսքով՝ նա լսել է առնվազն 20 կրակոց:

Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան գործակալությանը հայտնել է, որ դատարանից իրականացվել է աշխատակիցների և այցելուների տարհանում: Նա, սակայն, չի կարողացել հստակ նշել դեպքի պատճառը: