«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի շրջանակներում, արցախցի երեխաների հետ, ովքեր որոշել են ընտրել թատերարվեստը՝ հերթական դասընթացը վարել եմ ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։
«Շշմելու տաղանդավոր երեխաներ են, երեխաներ, ովքեր արդեն քանի քանի ամիս թուրքի շրջափակման մեջ մի րոպե անգամ չեն մտածում իրենց տունը թողնելու, իրենց հայրենիքը լքելու մասին ու պատրաստվում են բեմականացնել «Քնած գեղեցկուհին»։
Ու բոլոր նրանք, ովքեր իրենց գրավոր ու բանավոր պայմանավորվածություններում ու իրենց մտքում Արցախն արդեն հանձնել են թուրքին,ասեմ, չեք կարողանալու։
Էսպիսի սերունդ ունեցող Արցախը չեք կոտրելու։
Ես խոստացել եմ երեխաներին անպայման ներկա լինել «Քնած գեղեցկուհու» պրեմյերային Ստեփանակերտում»,- գրել է նա։










