Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար


Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար
Ապրիլ 3 20:02 2023

Ոչ բարեկամ երկրների` Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի խոսքերը:

 

 

 ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը երկուշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

 

«Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տարաձայնություններ առաջացնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբևեռ աշխարհակարգի համակարգի ձևավորման դժվարին պատմական ժամանակաշրջանի վրա»։

 

«Հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն անվանվել է որպես «կոլեկտիվ Արևմուտքի» մեր երկրին հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը»,- ​​նշել են մամուլի կենտրոնում։

 

Ավելին, Կոլոկոլցևը կարևորել է ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ փոխգործակցության արդիականությունը և դրանում հայ գործընկերների ակտիվ մասնակցությունը։