Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան


Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան
Ապրիլ 3 18:37 2023

Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

 

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաև ընդդիմության առաջիկա անելիքներին՝ նշելով․

 

«Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակի բացառապես խորհրդարանով, այդ պահին խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովետև մինչև հաջորդ ընտրություններ, մեր երկրից բան չի մնա։ Արցախը արդեն երեք ամիս է՝ շրջափաման մեջ է ու Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ն պետք է դրա պատասխանը տան, այլ ոչ թե մեկ զոհ են, լավ տղա են, մեկ քաղաքական գործիչ են»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․

«Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։