Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին


Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին
Ապրիլ 2 19:06 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին: Այս առթիվ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գրառում է արել և լուսանկարներ հրապարակել:

 
 

«Այսօր Ծաղկազարդն է, ի հիշատակ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

 
 

Ժողովուրդը Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերն ու իրենց հագուստը փռելով ճանապարհի վրա»,- գրել է նա: