Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)


Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)
Ապրիլ 1 19:20 2023
Ապրիլի 1-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական կենտրոն։