Շամիրամ գյուղում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավորներ


Շամիրամ գյուղում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավորներ
Օգոստոս 1 12:00 2017

Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել: Armday.am-ի հետ զրույցում տեղեկությունները հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Կրակոցներ հնչել են, կան զոհեր ու վիրավորներ»,-ասաց նա:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել է Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով կա , բացի, զոհերից, կա 10-ից ավելի վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներ: