«Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու ու շատ հավանական է, որ դա անի հենց ձեր սիրելի իշխանությունը»․ Տիգրան Աբրահամյան


«Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու ու շատ հավանական է, որ դա անի հենց ձեր սիրելի իշխանությունը»․ Տիգրան Աբրահամյան
Մարտ 31 19:44 2023

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 
 
 

«Վերջին 1.5 տարվա ընթացքում այս խորհրդարանը ինչ ասես չի տեսել` ՊՊԾ պետի հրահրմամբ ու անմիջական մասնակցությամբ պատգամավոր քաշքշելուց մինչև մեկ պատգամավորի վրա խմբակային հարձակումներ:

 
 

Ոստիկանությունն այդ ընթացքում խուլուհամր էր, նույնը վերաբերվում է իրավասու մյուս մարմիններին ու դա այն դեպքում, որ այդ ամենն ուղիղ եթերով արձանագրվում էր:

 

Այսօր նույն ոստիկանությունը` պետի տեղակալի գլխավորությամբ, խմբով պատգամավոր էր հրմշտելով տանում:

 

Ինչու՞, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը փորձել էր պաշտպանվել, իսկ ոստիկանությունը ծանր էր տարել, որ իր սիրելի իշխանությունը իր իսկ «պրյոմի» տակ է մնացել:

ՆԳ նախարարը, ոստիկանապետը, նրա տեղակալը երևի կարծում են, որ իրենց պաշտոնը հավերժ է կամ միգուցե հավերժ է իրենց սիրելի իշխանությունը, որի գործունեությունը միայն հայրենիքի հանձնման ու մեր հազարավոր հայրենակիցների նահատակման հետ է ասոցացվում:

 

Ասեմ իմանաք` ժամանակի հարց է: Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու ու շատ հավանական է, որ դա անի հենց ձեր սիրելի իշխանությունը` իր հավատարիմ ոստիկաններով, քննիչներով, դատախազներով ու դատավորներով»։