ՀՀ-ում COVID-19-ի նոր «կրակեն» տեսակն է հայտնաբերվել. նախարարություն


ՀՀ-ում COVID-19-ի նոր  «կրակեն» տեսակն է հայտնաբերվել. նախարարություն
Մարտ 31 19:33 2023

ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել սուր շնչառական վարակների, գրիպի, COVID-19-ի և կարմրուկի համաճարակային իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը, որը կոչվում է «կրակեն»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ «կրակենը» COVID–ի առավել վարակիչ տարբերակն է գոյություն ունեցողներից, սակայն հիվանդությունը թեթև է ընթանում։
Նշվում է, որ XBB.1.5 հայտնաբերվել է սեքվենավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում։
 
Ավելին՝ SputnikArmenia.am