Ո՞ւմ քիթն է սրբելու Վարդապետյան Աննայի ձեռքի թաշկինակը


Ո՞ւմ քիթն է սրբելու Վարդապետյան Աննայի ձեռքի թաշկինակը
Մարտ 31 16:39 2023

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Վարդապետյան Աննայի տեղակալ, նրա մոտ ընկերուհի Մանասյան Անոյին՝ փորձելով լուծել ՀՀ ՄԻՊ-ի՝ անլուծելի թվացող խնդիրը: Պետրոսի եթերում փորձելով համոզել, որ իրենից այնկողմ աշխարհ չկա՝ Անոն վստահեցրել է, որ իրեն օգնելու է հենց Դատախազության աշխատող լինելու հանգամանքը, որը ոչ թե կաշկանդելու է իրեն, այլ օգնելու է՝ խնդիրներին ավելի հիմնավոր լուծումներ տալու:

 

 

Վարդապետյան Աննայի ընկերուհուն ՄԻՊ կարգելու ՔՊ-ի նախաձեռնությունն ուղղակի խայատառակություն է: Հայաստանում մարդու իրավունքների խախտումների գործում դժվար է թերագնահատել ուժայինների և, մասնավորապես, նույն Դատախազության դերը. Վարդապետյան Աննան այն վերածել է Նիկոլի դուքյանի՝ ունենալով մի կարևոր առաքելություն՝ Նիկոլի ընդդիմախոսների վրա գործ «կարելը» ու այդ ամենից շոու սարքելը՝ իբր քաղաքական դիվիդենտներ պարգևելու Հայաստանի գլխավոր անթրաշին:

 

Առնվազը պետք է անհույս միամիտ մեկը լինել՝ մտածելու, թե Անոյին ՄԻՊ կարգելու Նիկոլի որոշումը կարող է դուրս լինել նրա վարքագծի ընդհանուր տրամաբանությունից: Անոն լինելու է իր «ավագ» ընկերուհու ձեռքի թաշկինակը և զբաղվելու է բացառապես իշխանությունների հանցանքների սվաղմամբ այնպես, ինչպես դա անում էր նրա նախորդը, այնպես, ինչպես կաներ ցանկացած ՔՊ-ական:

 

Այնպես որ՝ հույս չունենաք, թե այս երկրում կարող է ինչ-որ բան փոխվել,քանի դեռ Նիկոլն է երկրի տերը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1531



loading...