Երեկ երեկոյան Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մի շարք տան տանիքներ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ ժամը 08:06-ին կապ է հաստատվել Քարաբերդի գյուղապետ Մ. Գուլոյանի հետ, ով տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ գյուղում վնասվել է մոտ 10 տան տանիք, 3 տրանսպորտային միջոց և կողաշրջվել է 10 էլ. սյուն։ Ժամը 08:05-ի դրությամբ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է։
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:










