«Ներքին խառնաշփոթն Ալեն Սիմոնյանը կազմակերպեց». Սեյրան Օհանյան


«Ներքին խառնաշփոթն Ալեն Սիմոնյանը կազմակերպեց». Սեյրան Օհանյան
Մարտ 31 14:07 2023

«Մենք արդեն պայմանավորվել էինք ոստիկանության հետ, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի գնա ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը ու, կարելի է ասել, իր գործողություններով, ըստ էության, ներքին խառնաշփոթն ինքը կազմակերպեց,- շարունակելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի թեման՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Օգտվելով Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին Սահակյանին բրդբրդել ու մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում ու միջանցքում»,- հավելեց պատգամավորը: