Երևանում վրաերթի են ենթարկել 7-ամյա աղջկա


Երևանում վրաերթի են ենթարկել 7-ամյա աղջկա
Օգոստոս 1 10:57 2017

Հուլիսի 31-ին, ժամը 9.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն: