Մինչև օրվա ավարտը թողնեք ձեզ մտահոգող հարցերը, ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ վիդեո ձևաչափով. Ռուբեն Վարդանյան


Մինչև օրվա ավարտը թողնեք ձեզ մտահոգող հարցերը, ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ վիդեո ձևաչափով. Ռուբեն Վարդանյան
Մարտ 30 13:43 2023

Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իմ մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չեմ ունենում առանձին-առանձին անդրադառնալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը:

 

 

«Հենց այդ պատճառով հարցազրույցների ձևաչափից բացի որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները:

 

 

Այս գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, կարող եք թողնել ձեզ մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով»,-նշել է նա: