Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել նոր բարձունքներ և ճանապարհներ


Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել նոր բարձունքներ և ճանապարհներ
Մարտ 30 11:13 2023

«Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ (Աղավնո-խմբ․) գյուղերի միջև»:

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։