|
Նորանկախ Հայաստանում թատրոնների փակման ցավալի նախադեպեր են եղել՝ «Փոսի» թատրոնը ծախեցին, կերան, Կամերային երաժշտական թատրոնը փակվեց, հիմա հերթը «Գոյինն» է: Քաղաքացին է որոշում, որ թատրոնը պետք է մնա, որը՝ ոչ, թատերական համայնքը պետք է միասնական լինի, որ ինչ-որ չինովնիկներ նման հիվանդ որոշումներ չկայացնեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։ Խաչատրյանն իր մոտեցումները ներկայացրեց՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ այն որոշմանը, ըստ որի, «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կկրճատվի, իսկ ստեղծագործական կազմը գործունեությունը կշարունակի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Գոյ» թատերախումբ անունով: |
«Նասկին կառավարության համար ավելի կարևոր է, քան թատրոնը». Կարեն Խաչատրյան










