Ուր էլ փախչես, Գագո՛, քեզ գտնելու են ու «նակազատ» անեն…


Ուր էլ փախչես, Գագո՛, քեզ գտնելու են ու «նակազատ» անեն…
Մարտ 29 14:21 2023

Հայտարարելով, որ ռուսները մեզ չեն ցանկանում անկախ տեսնել՝ Մելքոնյան Գագոն աննախադեպ արկածախնդիր հայտարարություն է արել՝ արձագանքելով Հռոմի ստատուտին առնչվող խնդրին: Մասնավորապես՝ լրագրողի նկատառմանը, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում ՀՀ-ն պարտավոր է լինելու իր տարածքում ձերբակալել Պուտինին, Գագոն ասել է.«Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները…: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»:

 

Գագոն, կարելի է ասել, աննախադեպ հայտարարություն է արել՝ գերազանցելով թույլատրելիի սահմանները՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի վրա ՌԴ ունեցած ազդեցության լծակների բնույթը. անվտանգությունից ՝ էներեգետիկա ու տնտեսություն ՌԴ-ի ձեռքում է, և ահա այս իրողությունների պայմաններում ինչ-որ կիսագրագետ մեկը հայտարարում է Պուտինին Հայաստանում ձերբակալելու անխուսափելիության մասին:

Սրա պատասխանը ո՞վ է տալու: Հիմա որ Պուտինն անձամբ Նիկոլից պատասխան պահանջեց նման տխմար կեցվածքի համար, Նիկոլն ի՞նչ է պատասխանելու, իմնիմինիմի՞, ո՞նց է «կռուտիտ» լինելու:

 

Ակնհայտ է, որ գագոյատիպ արարածների անպատասխանատու վարքի պատճառով տուժելու ենք բոլորս՝ մեծից՝փոքր, մինչդեռ ՔՊ-ականները հույս ունեն նման միմոսություններով Արևմուտքից ինչ-որ հավելյալ երաշխիքներ կորզել իրենց անձնական անվանգության համար, որ երբ իշխանությունից հեռացվեն, ինքնադատաստանի չենթարկվեն՝փախչելու տեղ ունենալով:

 


Ուր էլ փախչես, Գագո՛, քեզ գտնելու են ու «նակազատ» անեն…