Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մատնանշվել է զինծառայողների մահվան 2 հանգամանք՝ ջերմային ցնցում և շմոլ գազից թունավորում։ Նշվում է նաև, որ զինծառայողները այրվածքներ են ստացել կենդանության օրոք, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։










