Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին


Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
Մարտ 29 12:59 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին:
 
Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: