Վարդան Ղուկասյանը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի համաձայն ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից


Վարդան Ղուկասյանը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի համաձայն ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից
Մարտ 29 01:18 2023

ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան-"Հանրային Ձայն"  կուսակցության պատվավոր  նախագահ Վարդան Ղուկասյան մենամարտը նոր փուլ է թեւակոխում:

«Այսօր, դատարանում  Վ. Գասպարյանը իր դեմ հարուցված քր գործի առթիվ, երբ փորձում էր   մեկնաբանություններ հնչեցնել  գործի շրջանակներում, կրկին անգամ հիշատակեց ՌՈ  նախկին աշխատակից, նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի անունը, օդում շպրտելով հայտարարություններ` թե ինչու է Ղուկասյանը հեռացել Ոստիկանության համակարգից, երբ նույն Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի աթոռը: 

Ի  պատասխան Գասպարյանի  հայտարարությունների, քիչ առաջ  Վարդան Ղուկասյանը հրապարակեց  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ , ուր  սեւը սպիտակով գրված է, որ 2014 թվականի հունվարի 21-ին, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման  վրա  ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից:

Ավելին,Վարդան  Ղուկասյանին տրված բնութագրի մեջ հստակ  նշվում է, որ 2013 թվականաի օգոստոսին, Վ. Ղուկասյանը նշանակվելով  ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնին, մասնակցել է մի շարք հանցագործությունների   բացահայտման  եւ հասարակական կարգի ապահովման  աշխատանքներին:

 

Վ. Ղուկասյանը, ծառայության ընթացքում խրախուսվել է ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ Ոստիկանության պետի կողմից :

 Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են,. երբ խոսում են ահերքելի փաստերը 

 

Ստորեւ հրապարակում ենք ՓԱՍՏԸ»։