Երևանում Suzuki-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել խոտածածկի վրա


Երևանում Suzuki-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել խոտածածկի վրա
Մարտ 28 14:13 2023

Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմանում Suzuki SX4 ավտոմեքենան Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ Արմենակյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհամերձ խոտածածկի վրա, ու կա վտանգ, որ շուռ կգա, գրում է shamshyan.com-ը։

 
 
 
 

Վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

 

Ելնելով քաղաքացիների ու վարորդների անվտանգությունից՝ նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է։

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։