Ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)


Ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)
Մարտ 28 01:52 2023

Լոս Անջելեսից Սիեթլ չվերթն իրականացնող Delta-ի ուղեւորը թռիչքից վայրկյաններ առաջ բացել է ինքնաթիռի դուռը եւ բերման ենթարկվել ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

 

 

 

Նշվում է, որ տղամարդը չի ձերբակալվել, այլ ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության։ Չվերթի մնացած ուղեւորներին ստիպված են եղել այլ ինքնաթիռ տեղափոխել, նրանց մեկնման ժամը հետաձգվել է։

 

 

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը թռիչքուղու վրա արագություն էր հավաքում, երբ մոտեցել է մորուքով մի տղամարդ և բացել դուռը։  Երբ ինքնաթիռը վերադարձել է, ոստիկանները բերման են ենթարկել ուղեւորին։

Տեսանյութը՝ այստեղ