Հրապարակվել են Յուրի Գագարինի մահվան վայրից առաջին լուսանկարները


Հրապարակվել են Յուրի Գագարինի մահվան վայրից առաջին լուսանկարները
Մարտ 26 22:32 2023

Ռուսաստանի գիտական ​​և տեխնիկական փաստաթղթերի պետական ​​արխիվն (РГАНТД) առաջին անգամ հրապարակել է տիեզերագնաց Յուրի Գագարինի ինքնաթիռի կործանման վայրից լուսանկարներ, որոնք արվել են 1968 թվականի մարտի 27-ին տեղի ունեցած ավիավթարից անմիջապես հետո։

 
 

«РГАНТД-ն առաջին անգամ լուսանկարներ է հրապարակում վթարի վայրից»,- հայտնում է արխիվը սոցիալական ցանցերում։

 

Արխիվը հրապարակել է ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորների երեք լուսանկար, դրանք արվել են մարտի 28-ին՝ ավիավթարի հաջորդ օրը։

 

Գագարինը զոհվել է առաջին գծի օդաչու Վլադիմիր Սերեգինի հետ՝ վթարի ենթարկվելով ՄիԳ-15 УТИ ուսումնական կործանիչով։

 

Չնայած առաջ քաշված բազմաթիվ վարկածներին, աղետի ստույգ պատճառներն առ այսօր անհայտ են։