Աննա Հակոբյանը Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել


Աննա Հակոբյանը Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել
Մարտ 26 20:25 2023

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է նոր տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ:

Տեսանյութում Փաշինյանը մեքենայի ղեկին է, Աննա Հակոբյանը տեսանկարահանում է իրենց ընթացքը, իսկ մեքենայում երաժշտություն է հնչում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել էր աղբ հավաքող քաղաքացիներին: Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և գրել՝ «Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ Դիլիջանում ռելոկանտները աղբ են հավաքում: