Վթարային ջրանջատում՝ Երևանի 2 վարչական շրջաններում


Վթարային ջրանջատում՝ Երևանի 2 վարչական շրջաններում
Մարտ 26 09:53 2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 11:30-ից 19:00-ն կդադարեցվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1փող, 2փող, 2փող 1նրբ, 2փող 2նրբ, 2փող 3նրբ, 2փող 4 նրբ, 4փող, 4փող 4 նրբ հասցեների ջրամատակարարումը:

 

 

Մարտի 26-ին ժամը 12:30-ից 20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: