Ադրբեջանի ԱԳՆ կոշտ հայտարարություննը Հայաստանին


Ադրբեջանի ԱԳՆ  կոշտ հայտարարություննը Հայաստանին
Մարտ 25 16:15 2023

Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ  Բաքուն կոշտ զգուշացրել է Հայաստանին։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az լրատվայանը։

Հայկական կողմին կրկին մեղադրել են, թե իբր Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեղափոխվում։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե հայկական կողմը խաղաղության գործընթացը միտումնավոր խաթարում է և շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

 

«Կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ գործողություններից և հայտարարություններից, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը շարունակելու փոխարեն կատարել իր պարտավորությունները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 25-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: