Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան


Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան
Մարտ 25 15:21 2023

Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասապօղլուն Հայաստան է ժամանել՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր՝ մարտի 25-ին, Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: