«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դի․ Shamshyan.com


«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դի․ Shamshyan.com
Մարտ 25 12:04 2023

Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Աղբյուրը հայտնում է, որ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։