18 տարեկանում ծնողների պատճառով բաժանված բրիտանացի զույգը 60 տարի անց կրկին հանդիպել է ու վերջապես ամուսնացել (լուսանկարներ)


18 տարեկանում ծնողների պատճառով բաժանված բրիտանացի զույգը 60 տարի անց կրկին հանդիպել է ու վերջապես ամուսնացել (լուսանկարներ)
Մարտ 22 22:25 2023

Բրիտանացի զույգը, որն առաջին անգամ փորձել է ամուսնանալ 1963 թվականին, սակայն բաժանվել է հարսնացուի ծնողների դեմ լինելու պատճառով, ցավոտ բաժանումից վեց տասնամյակ անց ի վերջո ամուսնացել է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 79-ամյա Լեն Օլբրայթոնը և 78-ամյա Ժանետ Սթերն առաջին անգամ նշանադրվել են 1960-ականներին և ծրագրել տեղափոխվել Ավստրալիա՝ միասին նոր կյանք սկսելու համար:

Սակայն ընդամենը 18 տարեկանում  ամուսնանալու համար աղջկան անհրաժեշտ էր ծնողների թույլտվությունը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում ամուսնության համար թույլատրելի տարիքը 21-ն էր: Աղջկա ծնողները մերժել են, ու հարսանիքը չեղարկվել է. այնուհանդերձ, Օլբրայթոնը որոշել է իրականացնել իր կյանքի երազանքը՝ տեղափոխվել Ավստրալիա:

Ժամանակի ընթացքում զույգը կորցրել է կապը և սկսել առանձին-առանձին կառուցել ընտանեկան կյանքը: Օլբրայթոնն Ավստրալիայում ամուսնացել է և տուն կառուցել այն հողամասում, որը սկզբում գնել էր Սթերնի հետ տուն կառուցելու համար: Տարիների ընթացքում նա դարձել է երեք երեխաների հայր։  

Len Allbrighton, 79, and Jeanette Steer, 78, reunited in 2015 after the pair had been separated since 1963 when Jeanette's parents put a stop to their marriage. When they reconnected, Len eventually popped the question once again and the pair married in Stevenage last month (pictured on their wedding day)

Միևնույն ժամանակ Սթերնը մնացել է Ուայթ կղզում, որտեղ նա և Օլբրայթոնը մեծացել էին. աղջիկն այնտեղ ամուսնացել է նավատորմի սպայի հետ և ունեցել երկու երեխա՝ միաժամանակ առաջ տանելով բուժքույրական հաջող կարիերան:

Բայց երբ Օլբրայթոնի ամուսնությունն ավարտվել է 2015 թվականին, նա որոշել է գտնել իր առաջին սիրուն՝ Ժանետ Սթերնին, որպեսզի տեսնի, թե արդյոք նա դեռ ողջ է, և արդյոք նա ընդհանրապես հիշում է իրեն:

Jeanette (pictured in 1963) was a trainee nurse when she met Len, also a trainee nurse, at a hospital in the Isle of Wight

Ուստի նա գնացել է Ուայթ կղզի՝ գտնելու Ժանետին:

«Ես սարսափում էի, չգիտեի, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը։ Ես գնացի առանց շանսի: Նրա հասցեն հեշտ չէր գտնել, բայց ես գտա: Ես պարզապես հույս ունեի, տեսնել, որ նա լավ է, այլ բան չէի էլ ակնկալում։ Ես շատ զարմացած եմ իմ ճամփորդության արդյունքով և շատ երջանիկ», - ասել է տղամարդը: 

 

Արդյունքում նա հայտնվել է Սթերնի տան պարտեզի ցանկապատի մոտ և հայացքը հառել դեպի տունը, երբ մի կին դուրս է եկել տեսնելու, թե ով է կանգնածը:

Սթերնը, որն այդ ժամանակ դեռ ամուսնացած էր իր առաջին ամուսնու հետ, սկզբում չի ճանաչել Օլբրայթոնի մորուքավոր դեմքը, քանի որ նրան վերջին անգամ տեսել էր որպես 19-ամյա երիտասարդ: Կինն ապշել է, երբ իմացել է, թե ով է իր դիմաց կանգնած:

Len (pictured in 1963) always had dreams of leaving the UK to move to Australia and hoped Jeanette would follow him

«Ես քիչ էր մնում մեռնեի, երբ հասկացա, որ նա է կանգնած իմ այգու ցանկապատի մոտ», - պատմել է Սթերնը:

Այնուամենայնիվ, նա Օլբրայթոնին հեռացրել է իր տան մոտից՝ ամուսնուն խաբելով, որ նա անծանոթ է և ինչ-որ հասցե է փնտրում:

Նրանց անակնկալ հանդիպումից հետո երկու տարի անց Սթերնի ամուսինը մահացել է քաղցկեղից:

Դրանից հետո զույգը վերամիավորվել է. Օլբրայթոնը սիրելիին հրավիրել է իր հետ ապրելու  Սթիվենեյջում: 

Զույգը ամուսնացել է փետրվարի 11-ին, փոքրիկ արարողության ժամանակ, որին ներկա էին նրանց երեխաները, թոռներն ու ծոռները:

«Ամուսնական կյանքը ֆանտաստիկ է, ավելի լավ չէր կարող լինել», - պատմել է Սթերնը:

Len and Jeanette (pictured in the registry office) married in a ceremony which included their children and grandchildren



loading...