Եթե իմ անունը չլիներ Կրիշտիանու Ռոնալդու, ես այստեղ նստած չէի լինի. Ռոնալդուն՝ դատավորին


Եթե իմ անունը չլիներ Կրիշտիանու Ռոնալդու, ես այստեղ նստած չէի լինի. Ռոնալդուն՝ դատավորին
Հուլիս 31 18:20 2017

Եթե իմ անունը չլիներ Կրիշտիանու Ռոնալդու, ես այստեղ նստած չէի լինի: Այս մասին ասել է հարկերից խուսափելու գործով դատարանում հայտնված Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարը դատավարության առաջին օրը:

Դատավոր Գոմես Ֆերեր առարկել է. «Դուք սխալվում եք: Բազմաթիվ ոչ հայտնի մարդիկ են հայտնվում այդ աթոռին: Ձեզ կասկածում են ֆինանսական հանցագործության մեջ: Դատավարությունն ընթանում է դատախազի ներկայացրած ապացույցների հիման վրա: Ես պարտավոր եմ որոշում ընդունել»:

«Ոչ, ոչ: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ: Երբեք ոչ մի գումար չեմ թաքցրել հարկային մարմիններից»,- դատավարությունից դրվագ է ներկայացրել իսպանական AS-ը:

32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-2014 թվականներին Իսպանիայի հարկային մարմիններից 14,7 միլիոն եվրո հարկ թաքցնելու մեջ: Եկամուտը Ռոնալդուն ստացել է իր անունն ու կերպարն օգտագործելու իմիջային իրավունքի վաճառքից: Մեղավոր ճանաչվելու դեպքում, Ռոնալդուն ստիպված կլինի վճարել 14.8 միլիոն եվրո տուգանք: Այս հոդվածով նախատեսված է նաեւ մինչեւ 2 տարվա ազատազրկում: