Այգևան-Սարդարապատ ճանապարհին հայր և որդի մնացել են ավտոմեքենաների արանքում


Այգևան-Սարդարապատ ճանապարհին հայր և որդի մնացել են ավտոմեքենաների արանքում
Հուլիս 31 13:24 2017

Հուլիսի 30-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգևան-Սարդարապատ ճանապարհի սկզբնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված «ՎԱԶ-2101» և «Օպել Վեկտրա» ավտոմեքենաների, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաների արանքում կանգնած Ռ. Մարտիրոսյանը և վերջինիս որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: