Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին


Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
Հուլիս 31 13:00 2017

Հուլիսի 30-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլետ Ավեո» և 1983 թ. ծնված Արթուր Մանուկյանի վարած «Մերսեդես Ց-180» ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Վթարի հետևանքով Արթուր Մանուկյանը հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ ճանապարհին մահացել է, իսկ 2 ուղևորներ և «Շևրոլետ Ավեո»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն