«Ծովինար» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ


«Ծովինար» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Հուլիս 31 11:52 2017

Հուլիսի 30-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 55 QO 595 պետհամարանիշով ավտոմեքենան: