Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Յահյալը շրջանում կողաշրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Ադանայից դեպի Քափուզբաշը անունով հայտնի ջրվեժ գնացող ավտոբուսի ուղևորներից 26-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:










