Տիգրան Ավինյանի «ելակային» պոպուլիզմը՝ օրենքի խախումը «ջրելու» անհաջող փորձ


Տիգրան Ավինյանի «ելակային» պոպուլիզմը՝ օրենքի խախումը «ջրելու» անհաջող փորձ
Մարտ 9 17:46 2023

Վերջին շրջանում լրագրողական համայնքը պարբերաբար բարձրաձայնում է, որ Տիգրան Ավինյանը չնայած Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հանգամանքին, շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին ի վերջո վարույթ էր հարուցել, ասել է թե՝ հիմքեր է գտել, որ վերը նշված պաշտոնների համատեղումը օրենքի կոպիտ խախտում է:

Սակայն, ԱՆԻՖ-ը ԿԿՀ-ի այս որոշմանը հակադրում է անչափ «հուժկու» մի հանգամանք, այն է, որ Ավինյանի պաշտոնների համատեղումը նպաստելու է հիմնադրամի ներդրումային ծրագրերի իրականացմանը, քանի որ այդ ծրագրերի մի մասը վերաբերվում է Երևան քաղաքին: Իսկ ինչ՞ ներդրումների մասին է խոսքը: Բանից պարզվում է հիմնադրամը որոշել է զարկ տալ ելակի լայնածավալ արտադրությանը:

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ականները անչափ շատ են սիրում ելակ և լայնածավալ բառերը, սակայն, ելակի ռեֆորմը բանակում մեղմ ասած տապալվեց, իսկ լայնածավալից ՝ՀՀ քաղաքացիները ստացան միայն պատերազմը: Հետաքրքիր է՝ ինչ՞ է տալու Հայաստանի տնտեսությունը ԱՆԻՖ-ի գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերության կողմից թվով 3 ջերմոցների շահագործումը:Նկատենք, որ տվյալ ընկերության հիմնադիր և տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն Տիգրան Ավինյանի համակուրսեցին է եղել։ Ընդ որում՝ ընկերությունն էլ շուկայում նոր է և բնականաբար ռիսկեր են ի հայտ գալու և դժվար է ասել՝ այդ ռիսկերը հիմնադրամի կողմից հաշվարկվել՞ են, թե ոչ:  Փաստացի շահելու է միայն տվյալ ընկերությունը, որը մեծացնելու է իր արտադրությունը և դուրս է գալու միջազգային շուկա, իսկ Հայաստանի տնտեսության համար գլոբալ առումով ոչինչ չի փոխվի՝ նախադրյալներ չկան: 

Չկա որևէ հաշվարկ առ այն, թե ինչ է շահելու պետությունը ձեռնարկատիրոջ հետ նման համագործակցությունից: Մինչդեռ շարքային քաղաքացիների վրա ներդրումային այս ծրագիրը փորձում են վաճառել այնպես, ասես վերը նշված համագործակցությունից հետո միլիարդներ են հոսելու պետական բյուջե: Դեռ մի բան էլ այդ ծրագրերի կարևորությամբ փորձում են հիմնավորել Տիգրան Ավինյանի կողմից օրենքի խախտումով երկու պաշտոն համատեղելու փաստը: ԱՆԻՖ-ի հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2021-2022թթ. Գործունեության արդյունքում ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ, ինչը ըստ էության բավական չնչին ցուցանիշ է՝ նման կայսերական ծրագրեր իրականացնող հիմնադրամի և նրա ղեկավար Ավինյանի համար: Ակնհայտ է, որ գործ ունենք հերթական PR փուչիկի հետ, որը շատ շուտով պայթելու է, ինչպես մինչ այս հօդս են ցնդել են ներդրումային բումերի մասին իշխանությունների բոլոր միֆերը: