Երիտասարդությունն ամենահագեցած և վառ պահերով լի տարիքն է: Եթե սեր, ապա հավերժական, իսկ եթե ճանապարհորդություն, ուրեմն մինչև աշխարհի ծայրը: Սակայն որոշները կասկածում են, համարձակություն չեն ունենում և ասում են, որ ամեն ինչ դեռ առջևում է. «Ես դեռ կերգեմ, կպարեմ, կհրավիրեմ այդ աղջկան պարելու կամ կժպտամ այդ տղային, կգնամ Հնդկաստան կամ կսովորեմ այդ լեզուն...»: Սակայն չպետք է մոռանալ, որ ժամանակը չի դանդաղեցնում իր քայլերը: Ավելին՝ այն սլանում է:
Ուստի այսօր մենք ձեզ կներկայացնենք արկածների և կարևոր գործերի մի ողջ ցուցակ, որոնք դուք անպայման պետք է իրականացնեք մինչև իմաստուն ծերության հասնելը:
Լուսաբացը դիմավորեք մի յուրահատուկ վայրում
Ճանապարհորդության գնացեք
Ժամանակ գտեք փոքրիկների համար
Սերֆինգի թեո՞րիան... ես այն իմ սեփական փորձով գիտեմ:
Հաղթահարեք ձեր վախերը
Անտարբեր մի անցեք այն մարդկանց կողքով, ովքեր ձեր կարիքն ունեն:
Իրականացրեք ձեր ամենաանհավատալի ծրագիրը:
Ցանկացած իրավիճակում ժամանակ գտեք ուսման համար:
Մրցակցեք, որպեսզի հասնեք ավելիին:
Խորհուրդ հարցրեք գործի վարպետներից:
Ընկերների հետ մասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Իրականացրեք ձեր մանկության երազանքը:
Պարեք անծանոթ քաղաքի անձրևոտ փողոցներում:
Ձեր մեջ քաջություն գտեք ցույց տալու ձեր իսկական եսը:
Պայքարեք ձեր սիրո համար:
Մեր մոլորակը մաքրելիս մի անհանգստացեք կեղտոտվելու մասին:
Հրաժարվեք գոնե մեկ վատ սովորությունից:
Ցույց տվեք ձեր ստեղծարար միտքը:
Ընկերներով հավաքվեք խարույկի շուրջ՝ առանց որևէ բջջային հեռախոսի:
Խորհուրդ հարցրեք ձեր տատիկից:
Ուսումնասիրեք բնական երևույթները ոչ միայն հեռուստացույցով, այլ նաև իրականում:
Մի կողմ դրեք կասկածները և զբաղվեք պարով:
Մի անհանգստացեք պատասխանատվությունից:
Հիշե՛ք, որ աշխարհը բաց է ձեր առջև: