Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ․ հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Սիրիայում է Աշխատանքային այցով։ Քննարկման առանցքային հարցերից է եղել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը։ Համայնքի ներկայացուցիչները Սինանյանին ներկայացրել են աղետից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Անդրադարձել են նաև համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացման հեռանկարներին։










