Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու նրանց կամակատարը չդառնալ. Սերժ Սարգսյան


Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու նրանց կամակատարը չդառնալ. Սերժ Սարգսյան
Մարտ 8 00:21 2023

Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու նրանց կամակատարը չդառնալ:

 

 

Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

 

«Դուք պետք է շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ այն գաղափարի կողքին, որ կրում է անձը: Լևոն Տեր Պետրոսյանը շատ լավ տեսնում էր, որ այո, ես կողմնակից եմ փոխզիջման, բայց այդ փոխզիջումը չի անցնում այն նվազագույն պայմանները, որ հնարավորություն կտար Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ չլինեն ստորացված, որ հնարավորություն կտար արցախցիներին՝ ապրելու Ադրբեջանի կազմից դուրս»,-նշել է Սերժ Սարգսյանը:

 

Երրորդ նախագահը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ չկանգնեց Փաշինյանի կողքին 2018թ. հետո.

 

«Իսկ մենք ո՞ր գաղափարի շուրջ պետք է կանգնեինք, այն գաղափարի՞, որ ասում էր՝ ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, այն գաղափարի՞, որ ասում էր՝ մեզ գժի տեղ ենք դնելու՝ այս բանակցային պրոցեսը տապալենք, ու մենք սկսում ենք մեր սեփական կետից։

 

 Բացի դրանից, ես մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Ակնհայտ էր դա ամբողջովին: Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էինք՝ միգուցե, միգուցե, միգուցե…»,-ընդգծել է Սարգսյանը: