Էջմիածնում երեք անչափահասներ կողոպտել են տարեց կնոջն ու ծեծի ենթարկել նրան


Էջմիածնում երեք անչափահասներ կողոպտել են տարեց կնոջն ու ծեծի ենթարկել նրան
Մարտ 7 14:25 2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը:

 

 

Տուժողից ընդունվել է հաղորդում՝ հայտնում են ոստիկանությունից։

Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: