Սիրիական Հոմս նահանգում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման բացած կրակի հետևանքով զոհվել է Russia Today հեռուսաալիքի արաբական ծառայության հետ համագործակցող լրագրող Խալեդ ալ Խաթիբը:
life.ru-ի փոխանցմամբ՝ թղթակիցը 25 տարեկան էր: Նա սպանվել է Հոմսի արևմուտքում Էս Սուխինա շրջանում իրականացված հակաահաբեկչական օպերացիան լուսաբանելու ժամանակ:
Աշխատելուն զուգահեռ նա սովորում էր Դամասկոսի համալսարանում:










