Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից վնասվածքներ ստացած, հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Այս մասին 24News-ին ասել է Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց նաև, որ սպայի վիճակը համեմատաբար լավացել է։ Կապիտան Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:










