Մանրամասներ՝ Արցախում վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակից


Մանրամասներ՝ Արցախում վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակից
Մարտ 6 12:36 2023

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։